Сообщения

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց Իշխանաց Միություն Եվ Վրաց Բագրատունի-Իմերեթական Թագավորական Տունը հարաբերություններ են հաստատում
2018 թ. մարտին, Հայոց Իշխանաց Միությունը ուղղակի կապ հաստատեց Բագրատունի-Իմերեթական Տան հետ՝ հանձինս Նորին Թագավորական Մեծություն Արքայազն Իրակլի Բագրատունու, աբխազների և հին Էգրիսի իշխանի, Արգվեթի իշխանի: Կողմերը նշեցին հայ և վրաց արքայական և ազնվական տների միջև դինամիկ հարաբերությունների հնագույն ավանդույթների առկայությունը, որոնց վառ օրինակն են բազմաթիվ միջտոհմական ամուսնությունները և հայ ու վրաց ազնվականության միգրացիան՝ համապատասխանաբար Վիրք և Հայք: Կողմերը նաև ընդգծեցին կայուն կապի հաստատման և Հայքի ու Վիրքի միապետական ու ազնվական կազմակերպությունների միջև հարաբերությունների վերականգնման կարևորությունը, պատրաստություն հայտնելով քննարկել հետագա համագործակցություն տարրերը;

The Armenian Princely Union and the Royal House of the Bagrationi of Imereti establish direct contacts
In March 2018, the Armenian Princely Union established direct relations with the House of Bagrati…
Изображение
ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ  (ՀԻՄ)
Հայոց Իշխանաց Միությունը Հայքի (ներառյալ Արցախի) և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող Հայոց իշխանական տոհմերի ժառանգների ջանքերը միավորող հոգևոր, կրթական, մշակութային, սոցիալական և տնտեսական պահանջների բավարարմանն ուղղելու նպատակով, կամավորության սկզբունքով և իր անդամների շահերի ընդհանրությամբ միավորված անձանց շահույթ չհետապնդող անկախ, ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է:
Միությունը գործում է Հայքի Սահմանադրության, Հայքի գործող օրենսդրության, Հայքի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և իր Կանոնադրության համաձայն: ՀԻՄ-ը իր գործունեությունն իրականացնում է օրինականության, իրավահավասարության, հրապարակայնության, կամավորության, ինքնաֆինանսավորման, ինքնակառավարման և ղեկավարման կոլեգիալության սկզբունքներով:
ՀԻՄ-ը գործում է Հայքի ողջ տարածքում, արտասահմանյան երկրներում ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միության նպատակներն են. Միավորել հայկական ազնվականությանը և հայկական ազնվականական տոհմերի ժառանգների…